Logo

Լուսանկարչի ամենակարևոր գործիքը` մեկ զույգ լավ կոշիկ

  1. Որքանով է ակտուալ լուսանկարչությունը որպես մասնագիտություն

Shape
Shape
Shape
Shape
Shape
Image

Աղվանը Motion and Graphs-ի դասախոսներից է, ում հետ փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ է ապրում լուսանկարչությունը այսօր, և արդյոք այն ունի նույնքան մեծ պահանջարկ ժամանակակից մասնագիտությունների շարքում։
 
Լուսանկարչությունը ակտուալ է այնքան, քանի դեռ կա մարդը: Իսկ եթե թվարկենք ոլորտներ, որտեղ այս մասնագիտությունը պահանջված է, ապա դրանց շարքը կարող է անվերջ շարունակվել՝ մարքեթինգ, դիզայն, ֆիլմարտադրություն, ինտերիեր դիզայն և այլն։ Մեր առօրյան թվային տեխնոլոգիաների հետ այնքան է արագանում, որ մարդիկ հնարավորինս խուսափում են կարդալ։ Նախընտրում ենք նայել, քան կարդալ։ Իսկ լուսանկարը վիզուալ կոնտենտի հիմնական բաղադրիչն է:

Արդյո՞ք կարելի է ասել, որ այս մասնագիտությունը նոր զարգացումներ է ապրում։ Իհարկե, այո՛։ Փոխվում և զարգանում է ինչպես մասնագիտությունը, այնպես էլ լուսանկարչական տեխնիկան և տեխնոլոգիաները։ Դա մեծամասամբ հեշտացնում է գործող լուսանկարիչների գործը, և կարելի է ասել, «փչացնում» նորեկներին՝ որքան լավն է տեխնիկան, այնքան կարող է մեծ լինել պատրանքը, որ դու լավ նկարիչ ես։ Իսկ արդյո՞ք ներկայիս մանսագետները տիրապետում են լուսանկարչության տարրական սկզբունքներին և կանոններին։

Լուսանկարչությունը կարող է հեշտ ու հասանելի թվալ, ինչը, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ։ Օրինակ, քանիսը գիտեն, որ գրագետ լուսանկարիչ լինելու համար ցանկալի է լավ տիրապետել ֆիզիկա առարկային։ Կարծում եմ նաև վառ երևակայություն ունենալու ու վիզուալ արժեք ստեղծելու համար ոչ պակաս կարևոր է կարդացած, մտահորիզոնը զարգացրած լինելը: Հակառակ դեպքում հերթական շարքային լուսանկարիչն ես համարվելու: 
      
Lուսանկարիչների գործի մեծ մասը փնտրտուքն է` հետաքրքիր թեմաներ, կադրեր, դեպքեր, դեմքեր: Մի խոսքով, անվերջ փնտրտուք: Ու ստիպված եք լինելու անվերջ քայլել: Այնպես որ, գնեք մեկ զույգ, լավ, պինդ կոշիկներ ու ճանապարհ ընկեք:

Ստացվում է՝ կրթությունը կաևոր և անհրաժեշտ դեր է խաղում նաև այս մասնագիտության մեջ։ Մեր դասերին կարող են միանալ ինչպես նորեկները, այնպես էլ որոշակի մասնագիտական հմտություններ ունեցողները։

Դասընթացը թույլ կտա ստանալ լուսանկարչության մասին բազային ու ակադեմիական գիտելիքներ, որոնց միջոցով իրենց արած աշխատանքը կտարբերվի մրցակիցների աշխատանքից: Սա կհեշտացնի նաև հաճախորդների ձեռքբերման ու աշխատանք գտնելու պրոցեսները։ 

Դե իսկ թրենդերի սիրահարների համար նշենք նաև այն, որ ներկայումս բավականին տարածում է գտել մոբայլ լուսանկարչությունը, որին առանձին մի քանի դաս նվիրված է լինելու:
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին՝ Trainings Box-ի դասընթացների շրջանակներում։

 

Share
Link