Logo

Դիջիթլ ապագան կամ ինչ սպասել 2023-ից

Shape
Shape
Shape
Shape
Shape
Image

Տարին վերջանում է, նշանակում է, որ ժամանակն է մտածել 2023-ին սպասվելիք թրենդերի ու նորությունների մասին:
Արդեն տարատեսակ պորտալները ու փորձագետները անում են որոշակի կանխատեսումներ, թե ինչպիսին կլինի թվային մարքեթինը հաջորդ տարում

1️⃣ Իհարկե, ամենից առաջ նշենք օր օրի զարգացող Tik Tok-ի նկատմամբ հետաքրքրության աճը, որի ակտիվ օգտատերի թիվը արդեն գերազանցում է 1 միլիարդը։ Սպասվում է հարթակի էլ ավելի ակտիվացում ի հաշիվ այն ընկերությունների, որոնք նախկինում թերահավատորեն էին վերաբերվում հարթակին: 
2️⃣ Էլ ինչ սոցիալական մեդիա առանց հոլովակների։ Վիդեո կոնտենտը շարունակում է մնալ ամենապահանջվածն ու քռաջատարը: Օգտատերերը նախապատվությունը տալիս հենց այս տեսակի կոնտենտին և շատ խիստ են գնահատում որակը։ 
3️⃣ Ուշադրություն դարձրեք վիճակագրությանը և հաճախորդների հետ հետադարձ կապին։ Ի վերջո, հաղթում է այն կոնտենտը, որը ստեղծվել է Ձեր թիրախային լսարանն ուսումնասիրելու արդյունքում և համապատասխանում է նրանց նախասիրություններին:
4️⃣ Ձեր թիրախային լսարանը կարող է վերածվել հավատարիմ համայնքի։ Community-ների ակտիվացումը նույնպես հաղթող միավոր կարող է դառնալ և կրկին կոնտենտի գրգաետ կիրառմամբ։ Ձեր community-ում ներգրավվածություն ապահովելու և նրանց հավատարիմ պահելու համար առաջարկեք գրավիչ բովանդակությամբ կոնտենտ, ապրանքների և ծառայությունների բարձր որակ և երբեմն զգալի պարգևատրումներ, ինչպիսիք են նվերները և մրցանակները, կարճ ասած՝ զգալի ֆոնդով giveaway-ները։
Սա նշանակում է նաև սոցիալ մեդիայի սպառողի հետ հետադարձ կապի ապահովման արդյունավետ գործիքի վերածում։
5️⃣ Վիրտուալ իրականություն և ինտեգրացիաներ բիզնես ոլորտի համար։ Գաղտնիք չէ, որ մեզ խոստանում են մոտ ապագայում տեսնել առօրյա գործողությունների տեղափոխում դեպի վիրտուալ աշխարհ՝ գնումներ, մասնակցություն միջոցառումներին, խաղեր և այլն։ 
6️⃣ Ինֆլյուանս մարքեթինգի նոր զարկ։ Թե փոքր, թե մեծ համայնքներում այս ուղղությունը նույնպես նոր զարգացում կապրի։ Բրենդները օգտագործում են ինֆլյուանսեր մարքեթինգը բրենդի իրազեկվածության բարձրացման և վաճառքների ավելացման նպատակով։
Եզրակացություն՝ 
Ինչպես տեսնում ենք սոցիալական մեդիան բիզնես ոլորտի զարգացման և առաջխաղացման հարցում չի զիջում իր դիրքերը, այլ միայն բարելավում է դրանք։ Փոխվում են հարթակներ և ավելանում են նորերը, սակայն որակյալ կոնտենտի նկատմամբ պահանջարկը չի փոխարինվում այլ գործիքներով։ 
Ընկերությունների կողմից որակյալ կոնտենտի ստեղծման պայքարը կհանգեցնի նրան, որ պրոֆեսիոնալիզմը կհաղթի նաև այստեղ։ Եթե ստեղծել վիդեո կոնտենտ, ապա միայն պրոֆեսիոնալ, ստատիկ կոնտենտ, ապա անպայման դիզայներական գրագետ մոտեցմամբ, ավելի իրական թվալու համար՝ օրիգինալ ֆոտո կոնտետն։ 
Սա խոսում է այն մասին, որ սպասվում է պահանջարկի կտրուկ աճ այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, ինչպիսիք են՝ գրաֆիկ դիզայնը, մոնտաժը, լուսանկարչությունը, անիմացիան, վեբ դիզայնը  և այլ մեդիա մասնագիտությունները։

Share
Link