1. Ընդհանուր դրույթներ և պայմաններ
1.Ստորև ներկայացված են trainings.motiongrafs.com կայքից օգտվելու պայմաններ
2.Վահրամ Մկրտչյան Ա/Ձ (այսուհետ՝ Ընկերություն)
գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, քաղաք Երևան, Շահումյան 10 հասցեում
3.Ընկերության հետ կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +374 99 844 002
կամ նամակ ուղարկել info@motiongrafs.com հասցեին
2. Ուսման տևողությունը և կարգը
1. Ուսման ամբողջ տևողությունը կազմում է 6 ամիս
2. Ոսանողները մասնակցում են դասերին շաբաթական 3 անգամ՝ Ընկերության կողմից
նախապես սահմանված օրերին
3. Ուսանողների խմբերը կազմված են մինչև 10 հոգուց
4. Ուսանողների՝ դասերին բացակայելու դեպքում տվյալ օրվա դասաժամը լրացվում է
միայն հարգելի պատճառների առկայության դեպքում
5. Ուսանողները ուսման ամբողջ տևողության ավարտից հետո
հանձնում են քննություն
6. Ուսանողները ուսման ամբողջ տևողության ավարտից հետո ընկերության կողմից
պարգևատրվում են հավաստագրերով՝ եզրափակիչ քննությունը հանձնելու դեպքում
3. Ուսման արժեքը և այլ դրույթներ
1. Ուսման ամբողջ տևողության արժեքը կազմում է 60.000 վաթսուն հազար/ ՀՀ դրամ,
մեկ ամսվա, մեկ առարկայի համար
2. Ուսանողը ուսման վճարը կարող է վճարել և՛ միանվագ, և՛ ամսական տարբերակով
3. Ուսման վճարը ուսանողը պարտավորվում է վճարել յուրաքանչյուր ամսվա
1/մեկ/-ից 5/հինգ/-ը
4. Ուսանողը դասերին չմասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու դեպքում
պարտավորվում է
վճարել ուսման ամբողջ տևողության արժեքը, եթե չի հեռացվել Ընկերության կողմից:
4. Հեղինակային իրավունքների պաշտպանություն
1.Ընկերությունը գրանցված բրենդ է
2.Չի թույլատրվում առանց Ընկերության թույլտվության օգտագործել, կրկնօրինակել,
թարգմանել և/կամ/ տարածել նյութերը,
3.Առանց Ընկերության թույլտվության նյութերի օգտագործումը, կրկնօրինակումը,
թարգմանումը և/կամ/ տարածումը ենթակա է պատասխանատվության
ՀՀ օրենսդրությամբ:
5. Գաղտնիություն
1. Ընկերությունը խիստ պահպանում է «Անձնական տվյալների
պաշտպանության մասին» ՀՀ օրենքը,
2. Ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր
Ուսանողներիի տվյալների գաղտնիության պահպանմանը,
3. Ընկերությունը հավաստիացնում է, որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվելու
երրորդ կողմի,
4. Ընկերությունը չի հրապարակում իր Ուսանողների անձնական տվյալները
կոմերցիոն նպատակներով` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ
սահմանված դեպքերի: