Logo

ՄՈՇՆ ԴԻԶԱՅՆԻ ծրագրի՝ after effect-ի մասին

Shape
Shape
Shape
Shape
Shape
Image

Ինչի՞ համար է պետք after effects-ը

 

Ինչի՞ համար է պետք after effects-ը

 

Ողջույն ես Վահրամն եմ Թի Էմ Ջի-ից:

Այսօր ես կպատմեմ ՄՈՇՆ ԴԻԶԱՅՆԻ ամենահայտնի ծրագրի՝ after effect-ի մասին։

After Adobe-ի ծրագրային փաթեթից է, որվ կարող եք ստեղծել էֆեկտներ, պատրաստել անիմացիաների և այլ խուլիգանություններ անել։ 

Համենայնդեպս այդպես է մեզ ասում Վիքիպեդիան։

Ի վերջո, ինչի՞ համար է պետք Աֆտռ Էֆֆեկտը

-պատասխանը շատ պարզ է, սա հիմնական և գլխավոր գործիքն է ցանկացած մոշն դիզայների համար: 

Աֆտռով դուք կարող եք կենդանացնել կերպարներ, անիմացնել պռեզենտացիաներ, տեսանյութի համար ստեղծել վիզուալ էֆեկտներ, անիմացնել ինֆոգրաֆիկաներ, տեքստեր, և շատ ու շատ ավելին:

Վատ չի չէ՞։ 

Ընդհանուր առմամբ, ծրագիրը շատ բանի է ընդունակ, բայց այն ամենազոր չէ։ 

Որտեղ չեն օգտագործում after effect-ը: 
Նորեկները հաճախ սխալվում են, կարծելով թե After Effect-ում կարող էն լրջորեն աշխատել 3D գրաֆիկայի հետ: Դուք կարող եք ստեղծել պարզ եռաչափ կոմպոզիցիաներ, բայց ավելի լուրջ աշխատանքի համար ավելի լավ է օգտագործել լիարժեք 3D ծրագրեր,

After-ը վիդեոներ խմբագրելու համար չէ, այնպես չէ, որ չեք կարող օգտագործել այն մոնտաժելու համար, բայց ինչի՞ երբ կա պրեմիեր պռո-ն:

Չնայած այս ամենին, after-ն ունի շատ մեծ հնարավորություններ ֆանտաստիկ գործեր ստեղծելու համար: բացի դա After-ին հնարավոր է ավելացնել պլագիններ որոնք ծրագրին ավելի ընդլայնված հնարավորություններ էն տալիս: 

Ծրագիրը կարող եք ներբեռնել պաշտոնական կայքից, կամ այլընտրանքային կայքերից: Խորհուրդ եմ տալիս օգտագործել անգլերեն ինտերֆեյս: Այդպես ավելի հեշտ կլինի սովորել: Նաև նշեմ, որ աֆտռ-ը բավականին անկուշտ է, և անհրաժեշտ է լինելու համակարգիչը հզորացնել:

Այսօրվա համար այսքանը,եթե գտնում եք, որ այս հոլովակը օգտակար էր հավանեք այն։ 

Ցտեսություն, կհանդիպենք

Share
Link