Եվ այսպես, ի՞նչ ապագա է սպասվում գրաֆիկական դիզայնին.
1. Արտահայտիչ տիպոգրաֆիա
2023թ.-ին hասանելիությունը Glyphs-ին (տառատեսակների
ստեղծման ծրագիր) թույլ է տալիս յուրաքանչյուրին հեշտությամբ
ստեղծել տարբերվող և ինքնատիպ տառատեսակներ: Սա
կհանգեցնի «կանոնները խախտող» նոր տառատեսակների մեծ հոսքի:
2. 3D դիզայն
Շնորհիվ Cinema 4D-ի և Adobe-ի վերջին թարմացումների կարելի է
ավելի հեռուն գնալ և ստեղծել եռաչափ արվեստի գործեր: Մի վախեցեք
դուրս գալ իրատեսական համամասնությունների սահմաններից և
ծավալային դիզայնը ներմուծել օրինակ՝ product design,
ճարտարապետություն և նույնիսկ illustration-ներ: Նախապատվությունը տվեք պաստելային գույներին:
3. Ձեռագիր տառեր
Ձևափոխեք գոյություն ունեցող տառատեսակները, հարմարեցրեք ձեր պահանջներին կամ զրոյից ստեղծեք ձեր ձեռագիր տառատեսակը: Սա ավելի ինքնատիպ կդարձնի բրենդինգը:
4. Մինիմալիստական վինտաժ
Վինտաժային դիզայնը հիշեցնում է այն ժամանակները, երբ ամեն ինչ արվում էր ձեռքով` ուշադրություն դարձնելով դետալներին: Իսկ ահա մեր օրերում ամենուրեք պահանջված է մինիմալիզմը: Այս երկուսի հիբրիդային համադրությունը սկսել է ուշադրություն գրավել: Պարզապես պետք է վերցնել երկու ոճերի ամենակարևոր տարրերը և միքսել:
5. Փայլաթիթեղային փաթեթավորում
2023-ի ամենամեծ թրենդերից մեկը փայլաթիթեղային տպագրությունն է, որտեղ նրբաճաշակ գրադիենտները լրացուցիչ շքեղություն ու ոճ կհաղորդեն: Հիմնական կիրառությունը կլինի փաթեթավորման մեջ։
6. Motion Graphics
Մեր օրերի թվային զարգացումներիը թույլ են տալիս շարժում հաղորդել թե indoor, թե outdoor advertising-ին: Խոսքը միայն գիֆերի մասին չէ, այլ brand identity ձևավորող ինքնատիպ անիմացիաները:
7. Օգտակարություն դիզայնում
Խոսքը ֆունկցիոնալության մասին է: Utilitarian design-ում կենտրոնացումը user experience-ի պարզեցման վրա է: Հեռացրեք ավելորդ դետալները և պահպանեք մինիմալիզմը՝ նավիգացիան հստակեցնելու և բովանդակությունը պարզեցնելու համար:
8. Serif
2023-ին կրկին վերադառնում է նաև Sans Serif-ը:
9. Միստիցիզմ
Խորհրադավորություն, խորը իմաստ և հույս: Այս ամենը 2023-ին գրաֆիկ դիզայնում կարելի է փոխանցել միստիցիզմի կիրառամամբ:
10. Photographic Branding
Շեշտադրում լուսանկարների օգտագործմամբ և օնլայն և օֆլայն տարբերակում: Մշակեք Ձեր մեսիջինգին խիստ համապատասխան նկարների շարք և համադրեք տիպոգրաֆիայի հետ: